Հուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է։ Տեղեկությունը Factor․am-ին հայտնել են Այրվածքաբանության ազգային կենտրոնից։
Հիշեցնենք, որ պատահարի մասին երեկ հաղորդագրություն էր տարածել ՊՆ-ն, որում, մասնավորապես, ասվում էր․«Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում»։
Դեռ երեկ զինվորի վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։ Փաստորեն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Թե ինչ հանգամանքներում է զինվորը այրվածքներ ստացել՝ ՊՆ-ն պարզաբանում չի տարածել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը