26 07 2022

Առողջական խնդիրներ ունեցողներին էլ են եռամսյա հավաքների ծանուցագիր ուղարկել. սա քաղաքական պատվեր է․ Տարոն Ղազարյան

Առողջական խնդիրներ ունեցողներին էլ են եռամսյա հավաքների ծանուցագիր ուղարկել. սա քաղաքական պատվեր է․ Տարոն Ղազարյան

Կոնկրետ թիվ չեմ կարող նշել, բայց իմ շրջապատից բազմաթիվ մարդիկ, որոնք նաև «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաներին են մասնակցել և եռամսյա հավաքներին մասնակցելու ծանուցում են ստացել, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։

«Ոչ միայն երիտասարդներ, այլև մարդիկ, որ արդեն զավակներ են բանակ ճանապարհել, կամ սպասում են իրենց զավակների վերադարձին կամ պատրաստվում են իրենց զավակներին ճանապարհել բանակ»,–ասաց նա։

«Սա միանշանակ քաղաքական պատվեր է, որովհետև նաև դրա մասին խոսել են իրենք, խոսել են բավականին ակնհայտ, երկրի բարձրագույն քաղաքական ամբիոնից են խոսել։ Նաև հայտնի անձը, անունը չեմ ցանկանում նշել, այդ օրակարգով նիստ է հրավիրել, նիստը ևս եղել է հրապարակային, մարդիկ տեսել են։ Պարզ է, որ սա քաղաքական պատվեր է»,–հավելեց նա։

Տարոն Ղազարյանը նշեց, որ ծանուցագրեր են ստացել նաև բազմաթիվ մարդիկ, որոնք պետական կամ մասնավոր հատվածում են աշխատում, նաև ուսանողներ, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին և որոնք պատերազմից մնացած նաև առողջական խնդիրներ ունեն։

«Այսինքն՝ այս մարդիկ այդ քաղաքական պատվերը կատարելուց նույնիսկ այս ամենը հաշվի չեն առել, որ կարելի է մարդկանց տարբերակել, ոչ թե բոլոր նրանք, ովքեր իջել են հրապարակ, նրանց բոլորին զորակոչել բանակ»,–ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ