Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Արևմտյան առաջադեմ երկրները և նաև Ռուսատանն իր խաղաղապահ առաքելությամբ մեծ դերակատարում ունեն՝ Արցախն ապաշրջապակելու հարցում և , իմ պատակերացմամբ, կարելի է համարել ամոթի ժանրից, երբ առաջադեմ Եվրոպան համատեղ օրակարգ է մշակում բռնապետական Ադրբեջանի հետ կամ եթե համատեղ չի մշակում, ապա սպասարկում է այդ օրակարգը և 21-րդ դարում աչք է փակում 120․000 մարդկանց կյանքի իրավունքի ոտնահարման առջև , որոնոց թվում շուրջ 30 հազար մանուկներ կան, որոնք այսօր թերսնման վտանգի եզրին են։ Սա այն կարևոր հարցն է, որ անընդհատ պետք է ուշադրության կենտրոնում պահվի․ մենք բոլոր հնարավոր գործիքները պետք է օգտագործենք՝ մեր հայրենակիցներին այդ վիճակից հանելու համար»,-ԵՄ հայաստանյան ներկայացուցչության առջև, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Տարոն Ղազարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը