18 07 2022

Սևանա լճի մակարդակը իջել է 2 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը իջել է  2 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.69մ (17.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26 սմ-ով, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.676մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը, հունիսի 3-ից հուլիսի 17-ը ներառյալ, 66.734մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.296մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 17-ը ներառյալ՝ 148.033մլն. մ³:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ