Հիմա մենք գտնվում ենք ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը մեր երկիր է ներթափանցել Արաբական թերակղզու անապատների շրջաններից: Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Ջերմային ալիքի ներթափանցումը սկսվել հուլիսի 10-ից: Ամենատաք գոտում՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում և Երևանում 10-16 ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը տատանվել է ցերեկային ժամերին 38-40 աստիճանի սահմաններում: Երեկ՝ հուլիսի 17-ին այդ ջերմային ալիքն ավելի ինտենսիվացավ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Հանրապետության տարածքում 2-3 աստիճանով բարձրացավ և երեկ ցերեկը մենք Արարատյան դաշտում և Երևանում գրանցել ենք 40-41 աստիճան տաքություն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը