Երկու օր էլ մի փոք շոգում ենք ու վերադառնում դեպի գարուն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտնել էր, որ հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու։
Հունիսի 7-ին հյուսիսային շրջաններում, 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ մեծ մասի շրջաններում, հատկապես՝ գիշերն ու կեսօրից հետո, սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ հատվածներում մեծ է կարկտահարության հավանականությունը։ Առանձին օրերին ՀՀ առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտեսիվ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը