Ի՞նչ քարոզչություն է վարում իշխող խումբը. փաստացի ասում է՝ եթե այդքան մտահոգված ենք ՀՀ անվտանգությամբ, գնացեք սահմանները պաշտպանեք ու շատերը այդ խայծը կուլ են տալիս: Ստացվում է՝ իշխանությունը ասում է մի մտահոգվեք ՀՀ անվտանգությամբ, եթե մտահոգվեք կպատժենք ձեզ, եթե մտահոգվեք Արցախով կպատժենք ձեզ: Աբսուրդ է, երբ երկրի պաշտպանությունը կարելի է դիտարկել որպես պատժիչ գործողություն: Այս մասին «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանն ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Մենք ենթադրաբար դեռևս ունենք ազգային պետություն, թեպետ իշխանությունները ապազգային են: Մենք վերադարձել ենք պետականություն չունենալու շրջան, սա վկայում է այն մասին, որ այս ներկայիս իշխանությունը հետ է գցել մեզ 30 տարով»,-ասաց ռազմական փորձագետը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը