25 10 2024

Բուհերին «44-օրյա պատերազմ» է սպասվում․ Կարեն Վրթանեսյան

Բուհերին «44-օրյա պատերազմ» է սպասվում․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այսօր դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները չգիտեմ պատկերացնո՞ւմ են, որ 3-4 տարուց (եթե Հայաստանն ինչ-որ հրաշքով մնա ոնց կա), իրենց երեխաները Հայաստանում քիչ թե շատ նորմալ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն էլ արդեն չեն ունենալու։

Նիկոլենք այնպես հավեսով են կպել բուհական համակարգը վերջնականապես ավիրելուն, որ ըստ էության բուհերին մի «44-օրյա պատերազմ» է սպասվում։ Նույնիսկ Էրատոն է իր սազանդարներով լծվել այդ գործին։

Հա, հիմա էլ բուհական համակարգն ահավոր անմխիթար վիճակում է, բայց ներկա միտումները եթե շարունակվեն, ապա 3-4 տարուց դա էլ չի լինելու։

Ի՞նչ եք մտածում այս իրավիճակի մասին, հայրենակիցներ ջան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ