20 06 2022

ՔՊ պատգամավորներն ու նրանց սպասարկող լրատվականները լծվում են հանցագործության «մաքրման» գործին․ Անժելա Նալբանդյան

ՔՊ պատգամավորներն ու նրանց սպասարկող լրատվականները  լծվում են հանցագործության «մաքրման» գործին․ Անժելա Նալբանդյան

ՔՊ պատգամավորներն ու նրանց սպասարկող լրատվականները, որոնք առավոտից կարծես չեն էլ լսել սահմանային զոհի մասին, վայրկյանական լծվում են Ապարանի հանցագործության «մաքրման» գործին, թե բա սուտ լուրեր են տարածվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ,  Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը:

«Առավոտից լրատվական դաշտը հեղեղված է Վարդենիսի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցից ժամկետային 19-ամյա զինծառայողի զոհվելու մասին լուրերով: Լուրը հաստատել են Վարդենիսի համայնքապետը, ավագանու անդամը... ՊՆ-ից, ՔՊ-ից ձեն-ծպտուն չկա մինչ էս պահը:

Սրան զուհագեռ` երեկոյան նույն լրատվական դաշտը հեղեղվում է Ապարանում տեղի ունեցած վիճաբանության մասին լուրերով, որի ընթացքում, ըստ լրատվականների աղբյուրների, ՔՊ-ական պատգամավորի և ՔՊ-ական փոխմարզպետի բարեկամները Նիկոլին հայհոյելու համար ավտոմատներով կրակել են մի խումբ երիտասարդների վրա, որի արդյունքում կա զոհ (ըստ որոշ աղբյուրների` զոհեր) ու վիրավորներ` կյանքին սպառնալիքով:

Մեկ էլ, հոպ, ՔՊ պատգամավորներն ու նրանց սպասարկող լրատվականները, որոնք առավոտից կարծես չեն էլ լսել սահմանային զոհի մասին, վայրկյանական լծվում են Ապարանի հանցագործության «մաքրման» գործին, թե բա սուտ լուրեր են տարածվում...

Ինչքա՞ն եք դեռ անմեղ մարդկանց արյունն արյամբ մաքրելու: Վերջը բումերանգի օրենքից դեռ ոչ ոքի չի հաջողվել խուսափել»,- գրել է նա:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ