Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, այսօր՝ հունիսի 10-ին, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, Սուրեն Աբովյանի, Արեւհատ Հովհաննիսյանի գործով առաջին դատական նիստին Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին միջնորդության քննությունն ավարտվեց։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունիսի 13-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը