Բոլորը՝ վարչապետից սկսած մինչև ամենացածր պաշտոնում գտնվողը պետք է հասկանա, որ իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնք վիրավոր հոգի ունեն և գտնվում են հոգեբանական սահմանային եզրույթում, հետևաբար պետք է իրենց հետ դրսևորեն բացարձակ համբերատար, հարգալից վերաբերմունք: Զոհված զինծառայողների ծնողների ասուլիսի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:
«Այդ օրը մենք չտեսանք այդպիսի պահվածք, եղավ խոսքի մեջ սադրիչ դրույթ, որի հետևանքով ծնողների հետ գնաց վիճաբանություն, և մենք պարզապես ապշած էինք՝ տեսնելով այդպիսի բարձր պաշտոն զբաղեցնող երիտասարդի կողմից նման պահվածք, ավելի շատ փողոցային պահվածք էր, երբ նա ծնողներին հրավիրում էր անձնական հաշվեհարդարի: Մենք չհանդուրժելով այդ տեսարանը դուրս եկաք: Հետո թեև ներողություն էր խնդրել պարոն Քյարամյանը, բայց այնուհանդերձ փաստը կատարվելուց հետո մենք արդեն հոգնել ենք այդ ներողություններից: ԻՆչպես իրենց վարչապետն է հայտարարում, որ կարող էր հողերը հանձնել, և զոհեր չլինեին, բայց... մնում էր վերջում ասեր՝ կներեք, որ չհանձնեցի և զոհեր եղան»,- ասաց Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահ Արգիշի Քյարամյանի հետ հանդիպմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը