07 06 2022

«Անկանխիկ ամառ». 22 ուղեգիր հաղթելու հնարավորություն՝ Ամերիաբանկի հաճախորդներին

«Անկանխիկ ամառ». 22 ուղեգիր հաղթելու հնարավորություն՝ Ամերիաբանկի հաճախորդներին

Անկանխիկ վճարումները նախընտրող Visa-քարտապանների համար  Ամերիաբանկը հայտարարում է «Անկանխիկ ամառ» գովազդային վիճակախաղը` հնարավորություն ընձեռելով բացահայտելու Հայաստանի մարզերից մեկը:

Հունիսի 6-ից մինչև օգոստոսի 31-ն Ամերիաբանկի Visa Classic  կամ Visa Gold քարտերով կատարելով յուրաքանչյուրը նվազագույնը 5.000 ՀՀ դրամի չափով 22 անկանխիկ վճարում` բանկի քարտապանները կստանան 300.000 ՀՀ դրամ գումարով 22 նվեր քարտերից մեկը հաղթելու հնարավորություն: Նվեր քարտը կարող է օգտագործվել Բանկի կողմից հրապարակված ցանկի հյուրանոցներից մեկում հանգստի համար: 

Նշված պայմանները կատարելու դեպքում հաճախորդն իր էլ. փոստին կամ բջջային հեռախոսահամարին կստանա անհատական կոդ, որով կարող է մասնակցել վիճակախաղին: Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման ընթացքում, իսկ հաղթող ճանաչված համարները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև 2022 թ. սեպտեմբերի 30-ի ժամը 23:59-ը:

«Անկանխիկ ամառ» վիճակախաղի մասնակցության կանոններին,  պայմաններին և հյուրանոցների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`

https://ameriabank.am/campaigns/non-cash

No description available.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ