«Քիչ առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը թվիթերյան գրառում է արել, որտեղ ասում է. «Բոլորը պետք է իմանան պատմությունը. 1920 թվականի Սովետական միության որոշմամաբ մեր պատմական հողը՝ Արևելյան Զանգեզուրը բաժանվեց Ադրբեջանից և տրվեց Հայաստանին: Սա պատմական անարդարություն էր մեր ժողովրդի նկատմամբ»:
Երբ մենք ասում ենք, որ վտանգը միայն Արցախով չի սահմանափակվում, այս մարդիկ կտոր-կտոր հանձնելու են մեր հայրենիքը ու բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե այս աղետն իրենց դուռը չի չոքելու, իրենց բնակարաններում սպասում են, հենց սրա մասին ենք ասում»,- Ֆրանսիայի հրապարակում երթից հետո հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Ակնհայտ է, չէ՞, որ թշնամին հավակնություն ունի թե՛ Սյունիքի նկատմամբ, թե՛ այս ժամանակահատվածում որոշակի առաջընթաց է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, և եթե այս դավաճանները մնան, հետևողականորեն թուլացնեն մեր երկրի պաշտպանությունը, վերջնականապես բանակը տանեն կազմաքանդման, թշնամին շարժվելու է դեպի Հայաստան, մինչև Երևան»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը