04 06 2022

Նիկո՛լ, ուժ կիրառելով իշխանությունդ չես պահելու, մեկ է՝ քեզ օր ու արև չենք տալու. Իշխան Սաղաթելյան



Ի տարբերություն քեզ, Նիկոլ, որ չորս տարի առաջ մարդկանց բակեր էիք գնում դագաղներով ու սև ժապավեններով, մենք հաղթելու ենք քեզ ու քո խունտային այս լույսերով, որովհետև մենք պետք է վերացնենք խավարը այս երկրի: Կառավարական առանձնատան մոտ ասաց Իշխան Սաղաթելյանը:


«Այս լույսերի մեջ խորհուրդ կա. Մեր պայքարը հանուն այս լույսի է՝ Հայաստանի ու ապագայի լույսի: Նիկոլ, մեկ անգամ տես, լսիր ու իմացիր՝ ճանապարհ չունես, որքան շուտ հեռանաս, այնքան լավ, որքան շուտ հեռանաս, այնքան օգուտ քեզ, Հայաստանին, հայ ժողովրդին: Փախչելով, խուսափելով, ուժ կիրառելով իշխանությունդ չես կարողանալու պահել, մեկ է՝ քեզ օր ու արև չենք տալու»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ