Այսօր Երևանի Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկում ցուցարարների և ոստիկանների բախման ժամանակ ինչպես տեսանք ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին։ Մասնագետների համոզմամբ ՝ ոստիկանները ժամկետանց հատուկ միջոց են կիրառել, ինչի իրավունքը չունեն: Բացի այդ սխալ են կիրառել, ինչի արդյունքում առաջին հարվածը կառավարական ամառանոցի առջև ոստիկանական պատի առաջին շարքերում են ստացել։ Սրանով է թերևս պայմանավորված, որ բախման հետևանքով տուժածների մեջ քիչ չեն նաև ոստիկանները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը