02 06 2022

Յուրաքանչյուր հայի համար արժանապատվության հարց է Արցախի խնդիրը․ քաղաքացիներն Արմավիրի մարզպետարանի դիմաց են



«Յուրաքանչյուր հայի համար արժանապատվության հարց է Արցախի խնդիրը։ Այսօր հասել ենք մի այնպիսի փուլի, որ նույնիսկ վիճարկվում է Արցախը պե՞տք է լինի Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ․ կոչ ենք անում բոլորին, ովքեր իրենց համարում են հայ , ովքեր պարտականություն են զգում  իրենց սերունդների հանդեպ , միանալ այս պայքարին ։ Մարզպետարանի կոլեկտիվում հայրենասերներ շատ կան ։ Միացե՛ք այս պայքարին,  Արցախը պետք է լինի հայկական ։ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում ։ Մենք Հայաստանի տարբեր մազրերում  ներկայացնելու ենք այն 8 կետանոց  պահանջները , որոնց պետք է միանա յուրաքանչյուր հայ, ով իրեն իրոք համարում է հայրենասեր ու արժանապատիվ հայ։»,- այս մասին հայտարարեց  քաղաքացիներից մեկը՝ Արմավիրի մարզպետարանի դիմաց անցկացված ակցիայի ժամանակ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները,  «Դիմադրության» շարժման նախաձեռնությամբ, եղել են    Արմավիրի մարզպետարանի դիմաց՝ պարզելու մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի դիրքորոշումն  Արցախի կարգավիճակի , և հատկապես՝   ժողովրդի պահանջի հիման վրա «Դիմադրության» շարժման ներկայացրած ի  8 կետանոց փաստաթղթի  վերաբերյալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ