Արմավիրի մարզպետարանի մի քանի աշխատակից ահազանգել է Yerevan.Today-ին, որ իրենց ստիպում են աշխատանքային օրն ավարտել Փաշինյանի հանդիպմանը մասնակցելով։ Ավելին՝ շուտ դուրս գալ աշխատանքից և շտապել մարզկենտրոնի մշակույթի պալատ, որի դիմաց 17։40 նշանակված է Փաշինյանի հավաքը։ Նրանք պետք է ծափերով դիմավորեն Նիկոլ Փաշինյանին և իրենց ներկայությամբ մարդաշատ դարձնեն հավաքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը