«Անձամբ եմ ճանաչում մարզպետին, գիտեմ որ հայրենասեր է, բայց մնացած մարզպետերի նման այսօր ինքն էլ է գերի վարչապետի ձեռքը։ Կխնդրեմ՝ ինքն այդ մոլորվածությունից դուրս գա, միանա մեր ժողովրդին, մեր պայքարին ու միասին մեր երկրի անվտանգության հարցը լուծենք»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները, «Դիմադրության» շարժման նախաձեռնությամբ, եղել են Արմավիրի մարզպետարանի դիմաց՝ պարզելու մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի դիրքորոշումն Արցախի կարգավիճակի , և հատկապես՝ ժողովրդի պահանջի հիման վրա «Դիմադրության» շարժման ներկայացրած ի 8 կետանոց փաստաթղթի վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը