Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներ, «Դիմադրության» շարժման նախաձեռնությամբ, եղել են Արմավիրի մարզպետարանի դիմաց՝ պարզելու մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի դիրքորոշումն Արցախի կարգավիճակի , և հատկապես՝ ժողովրդի պահանջի հիման վրա «Դիմադրության» շարժման ներկայացրած ի 8 կետանոց փաստաթղթի վերաբերյալ։
Ակցիայի ընթացքում մարզպետը, փոխմարզպետը մարզպետարնում չէին, փոխարենը քաղաքացիներին հանդիպեց աշխատակազմի ղեկավարը, որին էլ քաղաքացիները փոխանցեցին հայտարարության փաստաթուղթը։
«Անձամբ եմ ճանաչում մարզպետին, գիտեմ որ հայրենասեր է, բայց մնացած մարզպետերի նման այսօր ինքն էլ է գերի վարչապետի ձեռքը։ Կխնդրեմ՝ ինքն այդ մոլորվածությունից դուրս գա, միանա մեր ժողովրդին, մեր պայքարին ու միասին մեր երկրի անվտանգության հարցը լուծենք»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան» վանկարկելով՝ քաղաքացիները հեռացան մարզպետարանի շենքի մոտից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը