01 06 2022

Լարսում մեքենաների կուտակումների և փչացող բերքի համար Քերոբյանն էլ է մտահոգ



Իսկապես մենք շատ մտահոգ ենք այն իրավիճակով, որը կա Վերին Լարսի անցակետում և կարելի է ասել՝ օրական մի քանի ժամ ես և իմ գործընկերները զբաղվում են հենց անցակետի հետ կապված հարցերով: Ազգային ժողովում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, որ անցակետում մեքենաների կուտակում կա, արտահանվող միրգն ու բանջարեղենը փչանում է, ինչ է անում հայկական կողմը:

«Մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք: Եվ հասկանալի է, որ արտահանողների համար շատ ծանր խնդիր է, և մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, որպեսզի թեթևացնենք այդ բեռը»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ