Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է, որ սահմանին շոշափելի աշխատանքներ են տեղի ունենում, և լրագրողները, եթե գնան կտեսնեն: Լրագրողների հիշեցումից հետո, որ նախարարությունը թույլ չի տալիս գնալ, փոխնախարարը խորհուրդ է տալիս հարցնել պայմանագրային զինծառայողներին. «Հարցրեք, թե վեց ամիս առաջ ինչպես էր, հիմա ինչպես է, և դուք հաշվի առեք, որ մեր սահմանի բնագիծը փոխվել է, մեծացել է»:
Ինչ վերաբերում է նրան, որ մինչև հիմա մեր սահմանապահները վրաններում են մնում և մեր սահմանը դիտարկվում է թշնամու կողմից, Արմեն Սարգսյանը փորձեց արդարանալ, որ հատվածներ կան, որտեղ կահավորումն արդեն ավարտվել է, հատվածներ կան, որ դեռ շարունակում են կահավորել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը