30 05 2022

Մենք, ի տարբերություն նրանց, դուրս չենք եկել խանութներ թալանելու, Երևանի կենտրոնում արյուն թափելու․ Իշխան Սաղաթելյան



Անընդհատ ուզում են ցույց տալ, որ մարդիկ կարևոր խաչմերուկը մեկ ամիս է՝ փակել են, մենք ուժ չենք կիրառում, հատուկ միջոցներ չենք օգտագործում։ Իբրև լավություն են «ծախում», բայց չեն ասում, որ սա մե՛ր շնորհքն է։ 30 օր տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են փողոցում, մի մեքենայի հայելի չի կոտրվել։ Մենք, ի տարբերություն նրանց, դուրս չենք եկել խանութներ թալանելու, բռնություններ գործադրելու, երկիրը քաոսի տանելու, Երևանի կենտրոնում արյուն թափելու։ Դրա համար դուրս չենք եկել, մենք դուրս ենք եկել կազմակերպված, խելացի, մեջք մեջքի տված՝ այս պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։ Նիկո՛լ, ինչ սադրանք էլ անես, թույլ չենք տալու․ Երևանում արյուն չպիտի թափվի։ Ինչքան արյուն թափել ես, հերիք է։ Քեզ պետք է հեռացնենք անարյուն, ու դու պետք է գնաս։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ