ՀՀ-ում գտնվող դեսպանատները, միջազգային կազմակերպություններն իրեն երկակի ստանդարտներով, իրենց լռությամբ օգնում են, որ այս խեղկատակներն ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ։ Բայց վստահեցնում եմ՝ որևէ պարագայում որևէ ուժ, որևէ միջոց մեր պայքարը չի կասեցնելու, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ոստիկանության բռնություններով, նման միջոցներով որևէ արդյունքի չեն հասնելու, խելագարի իշխանությունը պահպանել չեն կարողանալու, որովհետև հայ մարդը ոտքի է կանգնել ու գնալու է մինչև վերջ»,- ասաց Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը