«Հանրությունը պետք է իմանա իշխանության տարբեր կառույցների դիրքորոշումը՝ կապված Արցախի կարգավիճակի հետ, նախարարները պետք է հստակ ցույց տան՝ ընդդիմության առաջարկած փաստաթղթում Արցախը հայկական մնալու և մեր պետականությունը պահպանելու ամփոփ բոլոր սկբունքներին ու պահանջներին կետ առ կետ: Թող նախարարները ասեն՝ իրենք կիսու՞մ են այս փաստաթղթում ամփոփված կետերը, թե՞ Ոչ...ոստիկանության դիմադրության ետևում նախարարների թաքնվելը փաստացի նշանակում է մեծ հաշվով կիսել խելագարի տեսակետը, եթե համաձայն չեն թող թղթի վրա իրենց տեսակետը հայտնեն, խուսափելու տարբերակ չկա:
Այս շարժման նպատակը Հայստանի ու Արցախի դեմ կործանարար փաստաթղթերի ստորագրումը կանխելն է, ուստի այս օրերին կտրուկ գործողություները պետք է ունենան իրենց տրամաբանական շարունակությունը, մենք արկածախնդրության չենք գնում, կա հստակ նպատակ, հստակ քայլերով գնում ենք առաջ»,- ասել է Լևոն Քոչարյանը՝ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ շարունակվող ակցիայի ժամանակ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը