Քաղաքացիները ֆիքսել են, թե ինչպես են Հանրապետության հրապարակում մշտապես տեղակայված ոստիկանները սնունդ դատարկում «Արտլանչի» ավտոմեքենայից։ Տեղեկացնենք, որ «Արտլանչը» պատկանում է իշխանամետ գործարարի․ այս ընկերությունը իշխանափոխությունից հետո բանակում ու մի շարք գերատեսչությունում սննդի մատակարարման մրցույթներն է շահել։
Հիշեցնենք, որ Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները «ՀայՓոստ» ընկերության՝ Հանրապետության հրապարակում գտնվող շենքից մեծաքանակ ջրեր, սնունդ, սիգարետ և այլ իրեր ստանում, տեղափոխում։ Մայիսի 13-ին հարցում ուղարկեցինք ոստիկանություն՝ պարզելու, թե ի՞նչ նպատակով են այդ հարցերով զբաղվում ծառայության մեջ գտնվող ոստիկանները։ Ո՞ւմ համար են նախատեսված դրանք։ Ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել սնունդն ու ծխախոտը և ու՞մ կողմից։ Ե՞րբ է ձեռք բերվել։ Եթե ձեքբերում չէ, ապա ո՞ւ մ կողմից է տրամադրվել։ Ի՞նչ կապ ունի այդ գործընթացի հետ «Գրանդ քենդի» ընկերությունը։
Ոստիկանությունից հանյտնեցին, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք պետք է անեն, այսինքն՝ հարցմանը կպատասխանեն 30 օրից։
Yerevan.Today-ը ֆիքսել է նաև, որ ոՈստիկաններն այս օրերին տեղաշարժվում են ոչ միայն ոստիկանական համարանիշով ավտոմեքենաներով, այլև ոստիկանության հաշվեկշռում չգտնվող մեծ և փոքր ավտոբուսներով։ Ըստ Yerevan.Today-ի՝ ոստիկանությանը տեղափոխում են «Էլիտբաս» ընկերությունը և այլ ընկերություններ։ Այս մասով ևս հարցում ուղարկեցինք ոստիկանությանը։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները։
Հիշեցնենք, որ Երևանում ակցիաները ցրելու համար բերվել են ոստիկաններ ոչ միայն Երևանից, այլև հանրապետության բոլոր մարզերից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը