Այսօրվանից մենք սկսում ենք այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ շատ հստակ և ուղիղ պահանջով՝ այն հայտարարության տեքստը, որ ընդունվել է այս հրապարակում, այս առաջիկա չորս օրերի ընթացքում շատ հստակ բոլորը պարտավոր են այս փաստաթղթի վերաբերյալ հայտնել իրենց դիրքորոշումը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում խաղաղ անհնազանդության ակցիաներից առաջ ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Բոլորը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այն հայանպաստ փաստաթղթի և մինիմալ պահնաջների մասին, որ այսօր դրված է սեղանին։ Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձնաց համար տարանջատվելու Նիկոլից և չկրելու երկրի կործանման այս պատասխանատվությունը։ Առաջիկա օրերին հայ ժողովուրդը պետք է հստակ իմանա՝ ով, ինչ դիրքորոշում ունի»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը