28 05 2022

Սրանք ապագա չունեն, բոլորը հայտնվելու են զնդաններում․ Արծվիկ Մինասյան



Սրանք շատ փոքր մարդիկ են, որ քրեական գործ հարուցեն ԱԺ պատգամավորի նկատմամբ, պարզապես այնքան տգետ են, որ երբ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, իմ և Տարոն Մարգարյանի անուն է նշվել։ Սարդարապատի հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա տեղեկացրեց, որ իրեն իրավապահ մարմին են հրավիրել որպես վկա՝ առանց պատկերացնելու, որ երբ գործում երկրորդ անունն է հիշատակվում, ապա նրան փաստացի կասկածյալի կարգավիճակ է տրվում:

«Սա մի ծիծաղելի և անհեթեթ  գործ է, որով այս քաղաքական իշխանությունը ճղճիմ քաղաքական հետապնդման միջոցով փորձում է հանրաությանը ներկայացնել, թե իբր քրեական գործեր են հարուցվել»,-ասաց Մինասյանը և հավելեց, որ իշխանություներն անցել են բոլոր մարդկային և բարոյական սահմանները:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ