Սրանք շատ փոքր մարդիկ են, որ քրեական գործ հարուցեն ԱԺ պատգամավորի նկատմամբ, պարզապես այնքան տգետ են, որ երբ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, իմ և Տարոն Մարգարյանի անուն է նշվել։ Սարդարապատի հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա տեղեկացրեց, որ իրեն իրավապահ մարմին են հրավիրել որպես վկա՝ առանց պատկերացնելու, որ երբ գործում երկրորդ անունն է հիշատակվում, ապա նրան փաստացի կասկածյալի կարգավիճակ է տրվում:
«Սա մի ծիծաղելի և անհեթեթ գործ է, որով այս քաղաքական իշխանությունը ճղճիմ քաղաքական հետապնդման միջոցով փորձում է հանրաությանը ներկայացնել, թե իբր քրեական գործեր են հարուցվել»,-ասաց Մինասյանը և հավելեց, որ իշխանություներն անցել են բոլոր մարդկային և բարոյական սահմանները:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը