Հանրապետության հրապարակում ոստիկանության ու ոստիկանական մեքենաների աննախադեպ կուտակում է։ Պատմության մեջ երբեք այսքան ոստիկան չի կուտակվել Հրապարակում։ Պատճառը, հնարավոր է, կառավարության նիստն է և վախը համաժողովրդական շարժման նկատմամբ։ Այսօր դարձյալ երթ է անելու ընդդիմությունը․ նախորդ օրերին փակել են ԱԳՆ, Նախագահական, Անվտանգության խորհրդի շենքերը, այն աստիճանի, որ ԱԽ-ից խոստովանեցին, որ որևէ աշխատող չի կարողացել գործի գալ։
Հավանաբար, Փաշինյանը վախենում է, որ կշրջափակեն կառավարության շենքը։ Ուշագրավն այն է, որ երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը թվացյալ հանգիստ էր իրեն պահում, ասում էր, թե ընդամենը թեթև խցանում են առաջացնում ընդդիմության ակցիաները, սակայն ոստիկանների այս մեծ թիվը ապացուցում է իշխանության վախը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը