Կենսաթոշակների համակարգում մենք բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք: Ֆրանսիայի հրապարակում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է պատգամավորների թոշակներն ավելի բարձր, քան մյուս ոլորտներում աշխատած քաղաքացիներինը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Այդ խնդիրները մեկ-երկու տարվա չեն, բայց նաև պետք է փաստենք, որ նախորդ 4 տարիներին աննախադեպ բացասական երևույթի ենք ականատես եղել՝ նվազագույն սպառողական զամբյուղը՝ այն գումարը, որը պետք է մեկ մարդուն մեկ ամիս ապրելու համար, գրեթե կրկնապատկվել է: Այդ ընթացքում շատ չնչին չափով են թոշակներն ավելացել: Հատկապես գրեթե չեն ավելացել այն մարդկանց թոշակները, որոնք համարվում են աղքատ ընտանիքի անդամներ, կամ աղքատ կենսաթոշակառուներ:
Այստեղ պարզ լուծումներ կան, որ պետությունը պետք է ինդեքսավորի պետական թոշակներն ու նպաստները, որի առաջարկը մենք՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, ներկայացրել ենք, բայց մերժվել է հետևյալ հիմնավորումներով՝ 44-օրյա պատերազմ, քվիդ, պետբյուջեն փող չունի և այլն: Բայց մեկ էլ տեսնում ես, որ պետական բյուջեն 3 միլիարդ դրամ ունի, որով մեկ ամսում ոստիկանին պարգևատրում են տալիս»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը