24 05 2022

Արցախի դրոշը ծածանելու համար Ադրբեջանը բողոքագրեր է ուղարկել միջազգային սպորտային կազմակերպություններին

Արցախի դրոշը ծածանելու համար Ադրբեջանը բողոքագրեր է ուղարկել միջազգային սպորտային կազմակերպություններին

Արհեստածին Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքագրեր է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային և անդամ երկրներին՝ այն բանի համար, որ Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ հայ երիտասարդները ծածանել են Արցախի դրոշը։

«Մրցությունն անցկացնող երկիրը, առաջնության բացման արարողության ժամանակ սադրիչ գործողություն է թույլ տվել և որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջ՝ ցուցադրվել է չճանաչված, հնարածին կառույցի դրոշը»,-ասված է վերոնշյալ սպորտային կազմակերպություններին հղված նամակում։

Նյութը՝ Փաստինֆո

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ