Սայաթ Շիրինյանը գրում է․
«Կասկած չկար, որ նիկոլին ու նրա թիմակիցներին մեր վզին փաթաթեցին դրսից։
Դա մեկ օրվա որոշում չէր, այլ տարիներ շարունակ օտարերկրյա հատուկ ծառայությունների հստակ մշակված գերազանց օպերացիան էր՝ քողարկված «ազգային» սոուսով։
Բոլոր կասկածները վերջապես փարատվեցին, երբ ԱՄՆ դեսպանը հանդես եկավ նիկոլին ու իր խունտային աջակցելու հստակ հայտարարությամբ։
ԱՄՆ-ի և Եվրոպայի երկակի ստանդարտների մասին ավելորդ է անգամ խոսել։
նիկոլի ոհմակը ամեն քայլափոխի ոտնահարում է մեր հայրենակիցների իրավունքները, Հայաստանը դարձրել է ոստիկանական, բռնապետական երկիր, ինքն էլ՝ բռնապետիկ,բայց իրենց երկրներում մարդու իրավունքները բարձր արժեք հռչակած դեսպանները «չեն տեսնում» և «չեն լսում»։
ԱՄՆ դեսպանը իրեն պահում է ցինիկ, հաբռգած, լկտի օլիգարխի պես՝ փողը տվել ենք ու պետքա նիկոլին օգտագործենք սկզբունքով։
Անկախ այն բանից, թե դրանք ինչպիսի՞ «հզոր, հարուստ» երկրներ են ներկայացնում, թույլ չենք տալու, որ նսեմացնեն մեր ազգային ինքնասիրությունը։։
Ձեր երկրներում, ձեր ժողովրդին պարտադրեք ձեր այլասեռված կամքը։
ՀԱՅԻ հետ փորձեք լինել զգուշավոր ու հարգանքով, փորձեք հաստատել գործընկերային հարաբերությիւններ։
ՀԱՅԸ նիկոլ չի և չի օգտագործվի և չփորձեք վնասել մեր ազգային արժանապատվությունը։
Հայաստանը աշխարհում կլինի միակ երկիրը, որ ազգային ինքնագիտակցության հենքի վրա կիրականացնի իշխանափոխություն։
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում հակահիգենիկ նկարներ տեղադրելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը