17 05 2022

Վաղը ժամը 08։00-ին սկսում են անհնազանդության ակցիաներ՝ նոր թափով ու ավելի կազմակերպված. Իշխան Սաղաթելյան



«Մենք ի սկզբանե ասել ենք՝ դժվար է լինելու, բայց օրեցօր ավելանալու ենք, մեջք մեջքի կանգնելով՝ մեր պայքարն առաջ ենք տանելու»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց  Իշխան Սաղաթելյանը։

Շարունակելով խոսքը՝ նշեց. «Երբ ես ասում եմ՝ սա նման է ու իրականում նոր ղարաբաղյան շարժում է, սա նկատի ունեմ, որ մարդիկ այսօր իրենց ընտանիքներով, երեխաներով, ծերերով բոլորը դուրս են եկել փողոց հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի»։

Սաղաթելյանն ասաց, որ այսօր ձերբակալել են Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգորին. «Նիկոլն ամեն ինչ անում թուրքին դուր գալու համար։ Ժամանակին գործ հարուցեց Յուրի Խաչատուրովի դեմ, աշխատանքից ազատեց լավագույն կորպուսի հրամանատար Գրիգոր Խաչատուրովին, կրտսեր Խաչատուրովին է ձերբակալել, ու սա արել է մի բանի համար՝ թուրքին դուր գալու համար, քանի որ այդ մարդիկ թուրքին հաղթածներ են»։

Ընդդիմադիր գործչի խոսքով, այս օրերին իշխանությունն ու իր հատուկ հանձնարարություններով սպասարկուները կրկին փորձում են ժողովրդին մոլորեցնել, որ Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներին պատասխանել են վեց առաջարկով, դրանց մեջ ընդամենը խոսք կա Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության մասին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ