16 05 2022

Առանց հիասթափվելու, նոր ուժով շարունակում ենք պայքարը ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի․ Իշխան Սաղաթելյան

Առանց հիասթափվելու, նոր ուժով շարունակում ենք պայքարը ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է․

Սիրելի հայրենակից,

մայիսի 17-ին՝ ժամը՝ 08:00-ին

- բոլորիդ խնդրում եմ միանալ ձեր գտնվելու վայրի մոտ իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներին

- բոլոր վարորդներին խնդրում եմ հատկապես այդ ժամերին ազդանշաններով միանալ բողոքի ակցիաներին

- աշխատանքի շտապող մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ տեղեկացնել ձեր գործատուներին, որ արդար բողոքի դրսևորման պատճառով դուք չեք կարող ներկայանալ աշխատանքի

- դպրոցներ և բուհեր շտապող մեր երիտասարդներին կոչ եմ անում բոյկոտել դասերը և միանալ փողոցում բոլորիս ապագայի համար պայքարող արժանապատիվ հայրենակիցներին

- բոլորին հորդորում եմ ակցիաների ժամանակ զերծ մնալ սադրանքներին տրվելուց:

Մեր ամենաուժեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին։

Կազմակերպված, առանց հիասթափվելու, նոր ուժով շարունակում ենք պայքարը ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ