16 05 2022

Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան



«Դիմադրություն» շարժումը վաղը՝ առավոտյան ժամը 08։00-ից, ողջ մայրաքաղաքում կվերսկսի անհնազանդության խաղաղ ակցիաները, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ փակելու են փողոցներ և պարալիզացնելու են երթևեկությունը։

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց պետական ոլորտի աշխատողներին, ուսանողներին, որ իրենց գործատուներին, դասախոսներին տեղեկացնեն, որ վաղ չեն գնալու աշխատանքի, դասի և միանան ընդդիմության պայքարին։

«Նիկոլ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը ձևակերպված է, դա այլևս ակնհայտ փաստ է։ Մենք այս ակցիաների, գործողությունների միջոցով այդ հանրային պահանջը պետք է ամենօրյա ռեժիմով փաստենք, ցույց տանք, որ ինքն այլևս երկրում իշխանություն չունի, երկրում իշխանությունը այլևս պատկանում է ժողովրդին, կա իրական երկիշխանություն և օր առաջ պետք է հեռացնել այս չարիքի կառավարությանը, որոնց վաղուց չեն սպասարկում Հայաստանի, Արցախի և առհասարակ մեր ժողովրդի շահերը»,– ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ