15 05 2022

Դժբախտացրել եք ժողովրդին՝ «ղումար» են խաղում․ Արթուր Խաչատրյան



Կառավարությունը որը ձախողել է երկրի պաշտպանությունը, արտաքին հարաբերությունները, չի կարող հաջողել արտաքին քաղաքականության մեջ, իսկ հասականալու համար, թե ինչ վիճակում է տնտեսությունը բավարար է մտնել որևէ տնտեսական խանութ, նայել ապրանքների գներին ու ժողովրդի գնումներին, գներն ահռելի աճ են արձանագրվել,  ձեթը, որ տարի ու կես առաջ 700-750 դրամ էր հիմա դարձել է 1000-1200 դրամ, կարագը 4000-ից 5000 է դարձել։

Այս սարսափելի գնաճի պայմաններում մարդիկ իրենց համեստ եկամուտներով գնում են կամ միայն այն, ինչ վաճառվում է ակցիայով, կամ այն, առանց ինչի ապրել ուղղակի հնարավոր չի։ Որքան էլ կառավարությունը ինչ-որ անհասկանալի մանիպուլյացիաներով փորձի ներկայացնել, թե Շվեյցարիայից մի քիչ վատ ենք ապրում, մարդկանց կենսամակարդակի անկումը լրիվ այլ բան է փաստում։ Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ