Հետևում ենք գործընթացներին և նշված դեպքերի հետ կապված մենք պարզաբանումներ ենք պահանջել նաև իրավապահ մարմնից, որը նախաքննություն է իրականացնում և գործընթացի իրավաչափության վերաբերյալ որևէ հետևության գալու համար պետք է ստանանք իրենց պարզաբանումները: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկվա ձերբակալություններին, որոնք վերաբերում էին իբր ուսանողներին կաշառելուն:
Ինչ վերաբերում է հարցին տեսանելի տեսանյութերն արդեն հիմք չէ կարծիքի համար, ՄԻՊ-ը պատասխանեց. «Տեսանյութը, որին հղում եք կատարում, դեռ չեմ հասցրել տեսնել, բայց դեպքի մանրամասներին տեղյակ եմ: Եվ մենք շարունակելու ենք հետևաել այս պրցեսներին և հավատացեք՝ որևէ մեկը, որը որևէ կոնկրտետ առերևույթ հանցագործության հետ կապ չունեցող արարքի հետ կապված բան կլինի, մենք բնականաբար չենք հապաղելու հետևություններ անելու մասով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը