13 05 2022

Երևանի առաջին ատյանի դատարանի դատավորների թիվը երկու դատավորով կավելանա

Երևանի առաջին ատյանի դատարանի դատավորների թիվը երկու դատավորով կավելանա

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նստում հավանություն տվեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ապահովել թվով երկու քաղաքացիական մասնագիտացման դատավորների թվակազմի ավելացում:

Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչապետին և առաջարկել իր համաձայնությունը տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմն երկու դատավորով ավելացնելու վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ