Սեր ու համերաշխություն խոստացած, բայց ատելություն, պառակտում բերած իշխանությունների ապօրինի հրահանգներից հրաժարվող ոստիկաններ, այնուամենայնիվ, կան։ Այս օրերին ոստիկանության որոշ ծառայողներ հեռանում են համակարգից՝ չցանկանալով կատարել Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգները։ Այս մասին հանրահավաքի ժամանկա ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեր դիմադրության շնորհիվ այսօր պրոցեսներ են տեղի ունենում նաև ոստիկանությունում։ Բազմաթիվ արժանապատիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, կատարել այս խելագարի հրահանգները և դիմում են գրում ու դուս գալիս համակարգից։
Ինձ փոխանցեցին, որ մայոր Խաչիկ Թովմասյանը, որը կարմիրբերետավորներից է, այսօր դիմում է գրել և դուրս եկել համակարգից։ Նաև ավագ լեյտենանտ Նարեկ Հարությունյանը՝ կրկին ոստիկանության աշխատող, հրաժարվել է այլևս կատարել այս խելագարի հրահանգները, դիմում է գրել և դուրս եկել համակարգից»,- տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը