12 05 2022

Բաքուն հայտարարել է, որ Փաշինյանը անկեղծ չէ

Բաքուն հայտարարել է, որ Փաշինյանը անկեղծ չէ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Այսպես՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան «անհիմն» է անվանել Փաշինյանի մեղադրանքները: «Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից՝ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ