10 05 2022

Այս շարժումը մերժում է սևեր ու սպիտակներ տարբերակումները․ սա իրական համերաշխության շարժում է․ Իշխան Սաղաթելյան



«Այս շարժումը մերժում է սևեր ու սպիտակներ և նման տարբերակումները․ այս շարժումը  համախմբող , հայ ժողովրդին նոր  զարթոնք տանող շարժում է ։ Այո՛ , մեզ չհասկացողներն էլ մեր քույրերն ու եղբայրներն են և առաջին հերթին մենք պայքարում ենք հենց իրենց համար»,-այս մասին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիաի հրապարակում «Դիմադրության» շարժման հանարահավաքի ժամանակ։

«Ճանապարհին մեզ միացան Եվրոպական համալսարանի դասախոսաան կազմի  ներկայացուցիչներ և ուսանողներ, նաև մի կին, ով թողեց աշխատանքն ու ճանապարհին միացավ մեր երթին»․-ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Երեկ ներկայացրեցի մեր  քաղաքական օրակագը և երեկվանից ակտիվ քննարկումներ է գնում այդ օրակարգի վերաբերյալ ։ Առաջիկա օրերի ընթացքում շատ մանրամասն կներկայացնենք տարբեր ուղղություններով ծրագիրն ամբողջությամբ ։ Ամեն ինչ հստակ է,  մենք  ունենք մեկ խնդիր՝ րոպե առաջ հեռացնելու այս չարիքի իշխանությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ