10 05 2022

Սևբերետավորը թքում է բերման ենթարկված քաղաքացու վրա



«Դիմադրության» շարժման անհնազանդության երթի ժամանակ սևբերետավորը թքում է բերման ենթարկված քաղաքացու վրա։

Բերման ենթարկված քաղաքացու վրա թքող սև բերետավորը ոստիկանության զորքերի հատուկ վաշտի պայմանագրային ծառայող է։

Հիշեցնենք, որ ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ