05 05 2022

Իշխան Սաղաթելյանը հերքում է ոստիկանությանը. փակ փողոցներ կան մարզերում ու Երևանում. 180 բերման ենթարկված կա



Ոստիկանությունն ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար, թե բաց են փողոցները և ամեն ինչ հարթ է ներկայացնում, ոչ, իրականում այդպես չէ: Հենց հիմա, այս պահի դրությամբ էլ դեռևս փակ փողոցներ կան Երևանում և մարզերում: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակում:

«Սևան –Մարտունի, Երևան-Սևան  ու Տավուշում կան փակված ճանապարհներ ու զուգահեռ Երևանում են երթերն ուղեկցվում անհնազանդության ակցիաներով­: ՀԻնգերորդ օրն է՝ ոստիկանությունը բռնի, անհամաչափ ուժի կրիրառմամբ է փորձում ակցիաները ձախողել, անգամ պատգամավորների են երկրորդ անգամ բերման ենթարկելու փորձ արել, թիրախում կրկին Արամ Վարդևանյանն է եղել, Գեղամ Մանուկյանը, Աննան Գրիգորյան:

Բերման ենթարկված 150 ցուցարարի մասին են խոսում պաշտոնապես, բայց դա այս պահի դրությամբ, թվերն աճում են, մեզ համար ամենազավեշտալին  հայ վրիժառու Համբիկ Սասունյանին բերման ենթարկելն էր, 40 տարի բանտարկված Համբիկ Սասունյանին հայ ոստիկանով բերման ենթարկելով՝ Nիկոլն ուզում է թուրքին ու Ալիևին  սիրաշահել, հետևեք թուրքական մամուլին, տեսեք ինչ խրախճանքի մեջ են: Ճնշումներն անիմաստ են, հայ ազգն անսասան կամքով գնում է առաջ, ՛շարժումը մեծ թափ է հավաքում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ