Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է.
Բաբկեն ջան, հա դու աշխատանքի հասնում ես, բայց՝ էս գնով։ Ոստիկաններդ տարեցների են քաշքշում, ծեծում, անչափահասների ոտք են կոտրում, որ դու անվնաս հասնես գործի։ Է՛ս ա քո աշխատանքի գնալու գինը։ Ու էս վիճակն է, որովհետև ձեր խմբակը գնում է գործի։
Ձեր խմբակը թքած ունի ձեզ բերած ժողովրդի վրա, դրա համար էլ հանգիստ ասում ես՝ ինչքան ուզում եք՝ քաշքշեք, մեկ ա, գալստուկդ դեռ կոկորդդ չի քամում։
Շեֆդ ասել ա, որ Ադրբեջանի 5 կետերը ՔՊ-ական հողատու իշխանությունը ընդունում է, Ադրբեջանն էլ էսօր ասեց, որ ձեր ներկայացրած 6 կետերը զուգարանի թուղթ են, պետքական բան չեն, ու պտի 7 նոր գյուղ հանձնեք։
Այ էդ 7 գյուղերն էլ հանձնում եք, որ դու մնաս պաշտոնիդ։
Բա գոհ կլինես, ստատուսներ կգրես։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը