«Արցախը կա, պայաքրում է, կանգուն է և չի կոտրվելու»,-այս մասին Ֆրանսիայի հրապարակում, «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ, հայտարարեց Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը ։
«Արցախահայության անունից երաշխավորված եմ հայտարարել՝ Արցախը «Դիմադրության» շարժման կողքին է, արցախահայությունն իր ապագան կապում է միայն այս իշխանափոխության հետ»,-ասաց նա։
«Ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, որոնք իշխանության տարբեր թևերում են, վարում են ջայլամային քաղաքականություն, չի ներվելու անտարբերությունը։ Կա մի ճշմարտություն՝ դա Արցախի, Հայաստանի փրկությունն է և չի ներվում դավաճանությունը»,-հայտարարեց Ալյոշա Գաբրիելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը