25 10 2022

Ընդդիմության գործողությունների մեջ նորություններ կլինեն․ Սեյրան Օհանյան



«Դիմադրության» շարժման գործողությունների մեջ նորություններ կլինեն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Սեպտեմբերի 13-ին, երբ վիճակն օրհասական էր, մենք եղել ենք ԱԺ-ում և փորձել ենք հայտարարություն անել, և այլն: Բացի դրանից, մենք աշխատանքն ԱԺ-ից դուրս շարունակում ենք, միգուցե, այս պահին դա տեսանելի չէ: Ինքնաքննադատաբար ասեմ, որ ժողովրդի հետ աշխատանքը, համոզման գործընթացը, ընդհանուր առմամբ, ամենադժվար գործընթացն է», – ասաց Օհանյանը:

Նա վստահեցրեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու. համապատասխան ծրագրային գոծունեություն է ծավալվում, որը կներկայացվի:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ