05 05 2022

Մեզոնիկոլը փոխանակ կարգի հրավիրի՝ ժեստերով սպառնում էր ինձ. Միքայել Նահապետյան

Մեզոնիկոլը փոխանակ կարգի հրավիրի՝ ժեստերով սպառնում էր ինձ.  Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանը գրում է․

«Հինգ-տաս րոպե առաջ Մյասնիկյան պողոտայում՝ Սիրադեղյանի տան մոտ ոստիկանները ու մի հատ Միկրոնիկոլ բերման էին ենթարկում ցուցարարներին: Վերոնշյալ Միկրոնիկոլը, որ համատեղության կարգով 437II02 համարանիշերով 161 բորտի համարով ՊՊԾ Hyundaii վարորդն էր, նախ կծու բիբարի վրա նստած ավանակի խրտնածությամբ ճռիկներ էր անում մարդկանց ու ավտոմեքնաների համար վտանգներ ստեղծելով, բայց էդ հեչ: Հանդիպակած գոտով երթևեկող ավտոբուսի ուղևորներից մեկը պատուհանը բացեց ու գոռաց «Նիկոլ՝ դավաճան», և այդ պահին, ուշադրություն, Միկրոնիկոլը վերցրեց ոստիկանական մեքենայի բարձրախոսը ու թոքերի ողջ ուժով միկրոֆոնի մեջ գոռաց «Գնա՝ ք*** մամադ», դրա հավանաբար վերադաս հանդիսացող Մեզոնիկոլը փոխանակ դրան կարգի հրավիրի՝ ժեստերով սպառնում էր ինձ էն բանի համար, որ ես եմ կարգի հրավիրում:

Մեկնաբանություններում առկա է փաստը ապացուցող տեսանյութ:

Եթե հանկարծ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը փորձի ապացուցել, որ ինքը Մաքսինիկոլ չի՝ տեսանյութում թող նայի էդ դրվագը, եթե չգտնի՝ ես ցույց կտամ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ