01 11 2018

Հանձնառությունը տապալել են․ Ավինյանի օգնականը հեռանում է

Հանձնառությունը տապալել են․ Ավինյանի օգնականը հեռանում է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Պատճառների մասին նա հայտնում է.

«Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից:

Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն: Տապալված ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է Աժ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում:

Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը:

Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ, քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում` քան պաշտոնը թողնելը, որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ` այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ