«Իրավունք» թերթը գրում է․ «Սնկի պես աճել են նոր կուսակցություններն ու քաղաքական նորաթուխ դաշինքները և այս միտումից փորձում են հետ չմնալ անգամ կառավարությունում: Պարզվում է՝ երիտկառավարությունում վարչապետ Փաշինյանից հեռու՝ լուրջ խմորումներ կան:
Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը ևս պատրաստվում է կուսակցություն բացել, ինչն անհասկանալի է քաղաքական թիմի համար: Իհարկե, օգնականի աշխատանքը կամ նրա կուսակցություն բացելը, թերևս այդպիսի մեծ ուշադրության չէր արժանանա, սակայն, քանի որ իրավիճակ է փոխվել, և կառավարությունում օգնականներն ու խորհրդականներն իրենց հայտարարություններով, քաղաքացիական ակտիվությամբ մթնոլորտ են ստեղծում, սա, թերևս, կարող է լուրջ հարված լինել և առաջին հերթին հենց Ավինյանի համար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը