«Դիմադրության» շարժման երթի առաջնորդներ ստիպեցին ոստիկաններին բացել Բաղրամյան պողոտան։
Ոստիկանները տեղի տվեցին և բացեցին ճանապարհը։ Այժմ շարժման մասնակցիները երթ են անում, նրանց մի մասը հասել է Կառավարական ամառանոց, մի մասն էլ դեռ Բաղրամյան պողոտայում է։
Նշենք, որ Բաղրամյան պողոտան սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները մի քանի շարքով փակել էին։
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընթերցել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը